<<Սասնա Ծռեր>> ժողովրդական էպոսը պատկանում է մարդկության ստեղծած ամենահանճարեղ գործերի թվին․ այն միջնադարի հայ մշակույթի պատմության մեջ բացառիկ տեղ է գրավում։ Ինչպես ամեն մի ժողովրդական էպոս, այնպես էլ <<Սասնա Ծռեր>>-ը ժողովրդի կյանքի հանգամանքների ու պատկերացումների, պատմական իրական եղելությունների խոր ընդհանրացում է։ <<Սասնա Ծռեր>> ժողովրդական էպոսը ստեղծվել է 8-10-րդ դարերում, երբ հերոսական պայքար էր մղվում արաբական խալիֆայի դեմ։ <<Սասնա Ծռեր>> էպոսը կազմված է չորս ճյուղից՝ <<Սանասար և Բաղդասար>>, <<Մեծ Մհերի>>, <<Դավիթ>> և <<Փոքր Մհեր>>, որոնք բոոլորը միասին կազմում են մեկ ամբողջություն։ <<Սասնա Ծռեր>> ժողովրդական էպոսը հարուստ է գործող անձերով։ Էպոսի գլխավոր հերոսի՝ Դավթի և բռնակալությունները պատկերված են ինքնատիպ գծերով և գեղեցիկ ամբողջականությամբ, ինչպես այդ հատուկ է աշխարհի խոշորագույն էպիկական ստեղծագործություններին։ Հայ ժողովուրդը իր անպարտելի ուժը, իր լավագույն խոհերն ու զգացմունքներնը ամբողջական ձևով մարմնավորել է Դավթի կերպարի մեջ։ Դավիթը գեղեցկադեմ հսկա է։ Ժողովուրդը իր սիրած հերոսին մանկությունից իսկ օժտել է հայրենասիրական ոգով։ Նա դեռ փոքր հասակից չէր ենթարկվում, չէր հնազանդվում բռնակալ Մսրա Մելիքքին։ Պատումներից մեկում, երբ քեռի Թորոսը գալիս էր Մելիքի մոտ գերության մեջ գտնվող Սանասարի որդիներին Սասուն տանելու, Մելիքը պահանջում է, որ բոլորը, որպես հպատականության նշան պետք է անցնեն իր թրի տակով։ Ահավոր է Դավթի ցասումը ժողովրդի ազատության համար բռնացողների ու կեղեքիչների նկատմամբ։ Իբրև աշխատավոր ժողովրդի խաղաղ ու երջանիկ կյանքի, նա ամեն անգամ խոր զայրույթով է լցվում այդ խաղաղությունն ու երջանկությունը ոչնչացնելու համար վայրկյան անգամ չի հապաղում։ Թնամու նկատմամբ իր գործողությունների մեջ նա արագ է ու վճռական։ Երբ Դավիթը լսում է Մսրա Մելիքի ներխուժման մասին, թշնամին մտել է երկիր, պետք է անմիջապես դուրս վռնդել։ Չնայած, Դավիթը անհաղթելի ու անխոցելի հսկա է, բայց երբեք անարդար կռիվ չի մղում և չնայած տարած հաղթանակներին, ուրիշ ժողովուրդների ազատության վրա չի բռնանում, նրանց երկրները չի գրավում։ Բմորոշ է, որ Մսրա Մելիքին սպանելուց հետո Դավիթը նրա զորքին ոչ մի վնաս չի տվել և թույլատրում է նրանց տնեֆը վերադառնալ, պարտվածներից հարկ չի վերցնում։ Դավիթը պայքարում է ոչ միայն հայ ժողովրդի, այլև մյուս ժողովրդների լծից ազատելու համար։ Դավիոը պարզ է, անկեղծ, թշնամու դեմ դուրս է գալիս ճակատ առ ճակատ, երբեք խորամանկության, խաբեբայության չէր դիմում։ Ողջ էպոսի էությունից ելնելոբ մենք եզրակացնում ենք այն, որ մեր էպոսի մեջ ամբողջովին արտահայտված է ժողովրդի բացասական վերաբերմունքը շահագործող դասակարգի՝ ֆեոդալների նկատմամբ։
Комментариев нет:
Отправить комментарий