четверг, 8 мая 2014 г.

Ինչպես ապրել ներդաշնակ

                                      Ինչպես ապրել ներդաշնակ

Համադրել սեփական ցանկություններն ու հնարավորությունները մի բան է, իսկ ահա միավորել դրանք, ոչ բոլորին է հաջողվում: Առաջինը, գրավոր ֆիքսեք, թե ինչ կցանկանայիք ստանալ: Հնարավոր է, որ դա լինի որևէ նյութական հարստություն, կամ միգուցե Դուք ցանկանում եք լավ հարաբերություններ հաստատել որևէ մեկի հետ, ապրել ներդաշնակ ինքներդ Ձեզ հետ, կայանալ, լինել հաջողակ ու անկախ: Երկրորդ, ժամանակ սահմանեք Ձեր բաղձալի նպատակին հասնելու համար, գոնե մոտավորապես: Գրառեք ամենավառ պահերը, երբ Ձեզ հաջովել է հասնել անգերազանցելի արդյունքի: Հիշեք գործողություններին և իրադարձություններին հաջորդող զգացմունքները: Այժմ յուրաքանչյուր նպատակի համար քայլ առ քայլ գծեք ճշգրիտ պլան: Օրինակ, ինչ է պետք անել նպատակին հասնելու համար, ինչպիսի՞ արգելքներ են հարկավոր հաղթահարել և վերացնել: Հիշեք, որ Ձեր առջև դրված նպատակները ընդամենը Ձեր անձի կայացման սկիզբն են հանդիսանում և այդպիսին դառնալու համար պետք է դեռ շատ բաներ սովորել:

понедельник, 28 апреля 2014 г.

Armenian Genocide Denial

The Armenian Genocide
and Turkey’s Attempt to Deny It
From 1915 to 1917 the Young Turk regime in the Ottoman Empire carried out a systematic, premeditated, centrally planned genocide against the Armenian people.  One of the documents authenticated by Turkish authorities in 1919 is a telegram sent in June 1915 by Dr. Sakir, one of the leaders of the secret organization that carried out the planning and implementation of the Genocide.  He asks the provincial party official who is responsible for carrying out the deportations and massacres of Armenians within his district: “Are the Armenians, who are being dispatched from there, being liquidated? Are those harmful persons whom you inform us you are exiling and banishing, being exterminated, or are they being merely dispatched and exiled? Answer explicitly….”
The evidence of intent is backed also by the outcome of the actions against the Armenians: it is inconceivable that over a million persons could have died due to even a badly flawed effort at resettlement.  Moreover, the pattern of destruction was repeated over and over in different parts of Turkey, many of them far from any war zone; such repetition could only have come from a central design.  Further, the reward structure was geared toward destruction of the Christian minority: provincial governors and officials who refused to carry out orders to annihilate the Armenians were summarily replaced.
More than one million Armenians perished as the result of execution, starvation, disease, the harsh environment, and physical abuse.  A people who lived in eastern Turkey for nearly 3,000 years lost its homeland and was profoundly decimated in the first large-scale genocide of the twentieth century.  At the beginning of 1915 there were some two million Armenians within Turkey; today there are fewer than 60,000.
Despite the vast amount of evidence that points to the historical reality of the Armenian Genocide, eyewitness accounts, official archives, photographic evidence, the reports of diplomats, and the testimony of survivors, denial of the Armenian Genocide by successive regimes in Turkey has gone on from 1915 to the present.
The basic argument of denial has remained the same, it never happened, Turkey is not responsible, the term “genocide” does not apply. The tactics of denial, however, have shifted over the years.  In the period immediately after World War I the tactic was to find scapegoats to blame for what was said to be only a security measure that had gone awry due to unscrupulous officials, Kurds, and common criminals.  This was followed by an attempt to avoid the whole issue, with silence, diplomatic efforts, and political pressure used where possible.  In the 1930s, for example, Turkey pressured the U.S. State Department into preventing MGM Studios from producing a film based on Franz Werfel’s The Forty Days of Musa Dagh, a book that depicted aspects of the Genocide in a district located west of Antioch on the Mediterranean Sea, far from the Russian front.
In the 1960s, prompted by the worldwide commemoration of the fiftieth anniversary of the Genocide, efforts were made to influence journalists, teachers, and public officials by telling “the other side of the story.”  Foreign scholars were encouraged to revise the record of genocide, presenting an account largely blaming the Armenians or, in another version, wartime conditions which claimed the lives of more Turks than Armenians.  Thereafter, Turkey tried to prohibit any mention of the Genocide in a United Nations report and was successful in its pressure on the Reagan and Bush administrations in defeating Congressional resolutions that would have designated April 24 as a national day of remembrance of the Armenian Genocide.  The Turkish government has also attempted to exclude any mention of the Genocide from American textbooks.  Stronger efforts still have been made to prevent any discussion of the 1915 genocide being formally included in the social studies curriculum as part of Holocaust and genocide studies.
There have also been attempts by the Turkish government to disrupt academic conferences and public discussions of the Genocide. A notable example was the attempt by Turkish officials to force cancellation of a conference in Tel Aviv in 1982 if the Armenian Genocide were to be discussed, demands backed up with threats to the safety of Jews in Turkey.  The U.S. Holocaust Memorial Council reported similar threats over plans to include references to the Armenian Genocide within the interpretive framework of the Holocaust Memorial Museum in Washington.  At the same time, Turkey has sought to make an absolute distinction between the Holocaust and the Armenian Genocide, defining the latter as “alleged” or “so-called.”  The documents we have, however, show that, in private, such labeling drops off.
Finally, in the 1980s the Turkish government supported the establishment of “institutes”, whose apparent purpose was to further research on Turkish history and culture. At least one also was used to further denial of Turkish genocide and otherwise improve Turkey’s image in the West.

среда, 9 апреля 2014 г.

Արվեստ (Ռենե Ֆրանսուա Մագրիտ)

 Թովմասյան Լյովա Արվեստ
Ռենե Ֆրանսուա Մագրիտ,1898-  1967 բելգիացի սյուռեալիստ  նկարիչ է ։ Ռենե Մագրիտը ավարտել է Բրյուսելի Գեղարվեստի ակադեմիան։ Նրա առաջին անձնական ցուցահանդեսը կայացել է Բրյուսելում 1927 թվականին։ Մագրիտը նկարում էր առանձնահատուկ մի ոճով, որը մոտ է սյուրռեալիզմին, և հենց այդ ոճն էլ անփոփոխ հետևեց մինչև իր երկար աշխատանքային կյանքի ավարտը։ Որպես բծախնդիր, տաղանդավոր վարպետ նա սիրվել է իր աշխատանքներով, որոնք լի էին սովորական երևույթներին արտասովոր մոտեցմամբ, կամ պարունակում էին անսովոր կոնտեքստներ, որոնք տալիս էին նոր իմաստներ ծանոթ գաղափարներին։ Այս նկարչական մոտեցմանը հաճախ կոչում էին «կախարդական իրատեսություն», որում Մագրիտը առաջնորդ ներկայացուցիչ էր։

Ֆանտաստիկ էլեմենտներին կից, նա ցուցադրում էր բացառիկ սրամտություն, կերտելով իր հայտնի նկարները, ինչպես օրինակ «Մադամ Ռեկամյե դե Դավիդ» նկարը (1949 թ, սեփական հավաքածու)։ «Մարդու զավակ» նկարը ( 1964թ) Մագրիտի փոխկապակցված նկարներից է, որը նա կրկնում է իր մի շարք այլ նկարներում տարբեր կերպ։ Խնձորը, պատը և գլխարկով տղամարդը երևույթներ են, որոնք իմաստավոր ոչ մի կապ չունեն իրար հետ, Մագրիտի այս աշխատանքը ոչ թե  է, այլ ավելի մոտ երազների անբացատրելի որակին։ Այն ցուցադրվում է Նյու Յորքի Նորագույն արվեստի թանգարանում, Մետրոպոլիտան թանգարանում։

понедельник, 7 апреля 2014 г.

Առաջին Համաշխարհային Պատերազմ

Առաջին համաշխարհային պատերազմը սկսվեց 1914թ. օգոստոսի 2-ին:
Այս պատերազմի մեջ ներքաշվեցին 33 պետություններ, աշխարհի բնակչության 75%-ը:
Պատերազմի արդյունքում զոհվեց 20 մլն մարդ, 10 մլն վիրավորվեց:
Ռուսաստանի և Թուրքիայի միջև պատերազմն սկսվեց 1914թ. նոյեմբերի 2-ին, երբ թուրքական դրոշի տակ գտնվող երկու ռազմանավեր հրետակոծեցին Օդեսան, Սևաստոպոլը և Յալթան:
Օսմանյան կայսրությունը ռուսաստանի դեմ Կովկասյան ռազմաճակատում, որն ուներ 720 կմ երկարություն, կենտրոնացրել էր ամենամարտունակ 3-րդ բանակը:
Այն բաղկացած էր 9-րդ, 10-րդ և 11-րդ կորպուսներից:
Ընդհանուր առմամբ 300 հզ. զինվոր:
Թուրքիայի ռազմական նախարար Էնվերը, օգտվելով մարդկային գերակշռությունից (Ռուսները Կովկասյան ռազմաճակատում ունեին 200 հզ. զինվոր), նոյեմբերի կեսին հարձակվեց Բաթումի ուղղությամբ:
Թուրքերը գրավեցին Արդվինը և Ադանուջը:
Դեկտեմբերի 20-ին թուրքական բանակը սկսեց հարձակում Սարիղամիշի ուղությամբ:
Թուրքերի նպատակն էր ջախջախել ռուսական բանակը և գրավել Բաքուն:
Սակայն այս հարձակումը ձախողվեց:
Դեկտեմբերի 27-ին ռուսներն անցան հակահարձակման, ինչի արդյունքում թուրքական 9-րդ կորպուսը ջախջախվեց, զոհվեց 40.000 թուրք:
Կորպուսի շտաբը և հրամանատարը` Այբիս-Ալի փաշան գերի ընկան:
Էնվերը փորձեց պաշտպանվել 10-րդ և 11-րդ կորպուսների միջոցով, սակայն այդ փորձը ձախողվեց և իրեն երկրորդ Նապոլեոն երևակայող Էնվերը ստիպված էր փախչել` 3-րդ բանակի մնացորդների հրամանատարությունը հանձնելով գնդապետ Հաքքը Բեյին:
Թուրքական ճակատը փլուզվեց, երբ ռուսները գրավեցին Կարաուրգանը(1915թ. հունվարի 17):
Դրանից հետո թուրքերը, դեն նետելով զենքը, մասսայաբար փախչում էին:
Սարիղամիշի ճակատամարտի արդյունքները ծանր էին թուրքերի համար:
Նրանք կորցրին 90 հզ. մարդ, ռուսները` 20 հազար:
1915թ. հունվար-փետրվար ամիսներին թուրքերի կորուստները կազմեցին 60 հզ. մարդ:
1915թ-ի ապրիլին ռուսները Դիլմանի ճակատամարտում հաղթանակ տանելուց հետո թուրքական բանակին դուրս մեղեցին Պարսկաստանից:
Այս ճակատամարտում աչքի ընկավ Անդրանիկի կամավորական ջոկատը:
1916թ-ի փետրվարի 16-ին ռուսները գրավեցին Արևմտյան Հայաստանի կենտրոն Էրզրումը, մարտի 16-ին` Տրապիզոնը, հուլիսի 16-ին` Բաբերդը, հուլիսի 25-ին` Երզնկան:
Այս առաջխաղաղցման արդյունքում ռուսական բանակը համարյա ամբողջովին գրավեց Արևմտյան Հայաստանը:
Հայերը ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին առաջին համաշխարհային պատերազմում:
Պատերազմի ամբողջ ընթացքում ռուսական բանակ զորակոչվեց 250 հզ. հայ` ամբողջ արևմտահայության 13%:
Ռուսների դաշնակից ֆրանսիայի և Անգլիայի բանակներում կռվում էր 52.000 հայ:
Դեռ մինչ պատերազմի սկիզբը ռուսական կառավարությունը բանակը կամավորներով համլրելու հայտարարություն արեց:
Նույն թվականին (1914թ. օգոստոս) Թիֆլիսի հայկական Ազգային խորհուրդի (որի մեջ ներգրավված էին Լեոն և Հովհաննես Թումանյանը) և ցարական իշխանությունների միջև բանակցություններ սկսվեցին:
Մինչև 1915թ-ի դեկտեմբերը ռուսական բանակի կազմում ստեղծվեցին հայկական կամավորական 7 ջոկատներ, որոնք բոլորը միասին բաղկացած էին 6 հզ. մարտիկներից:
Ամենամեծ ջոկատը Առաջին ջոկատն էր, այն բաղկացած էր 1.200 զինվորներից, հրամանատարն էր Անդրանիկը:
Ռուսական հրամանատարությունը, վախենալով, որ հայկական կամավորական ջոկատները ապագա անկախ Հայաստանի բանակի հիմքը կարող են հանդինասնալ, 1916թ-ի հուլիսին ցրեցին դրանք:

ՀԱՅ ՀԱՅԴՈՒԿԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄ

Ձևավորվել էXIX դ. 80-ական թթ. կեսին: Մկզբնական շրջանում հստակ քաղաղաքական նպատակներ չուներ: Խնդիրն էր պաշտպանել հայ բնակչությանը թուրք հարստահարիչների ոտնձգություններից, վրեժխնդիր լինել նրանց կամայականություններին ու չարագործություններին զոհ դարձող արևմտահայ աշխատավորի համար: Հայդուկների գործողությունները տարերային էին ու ցրված: Հայերի կյանքը, կայքն ու արժանապատվությունը պաշտպանելիս ֆիդայիները միշտ  ստացել են ժողովրդի օգնությունը: Նրանց շարքերը մշտապես լրացրել են պայքարին զինվորագրված հսւյրենասեր նոր երիտասարդներ: Հայ մարտիկներն աչքի են ընկել համարձակությամբ ու անձնազոհությամբ, հաճախ, կովի բռնվելով թշնամու գերակշիռ ուժերի հետ, դիմակայել են ու հաղթել: Դա ոգևորել Է հայ բնակչությանը՝ զինված պայքարի ելնելու հարստահարիչների դեմ: Հայ հայդուկային աոաջին խմբերը առաջացել են ՏարոնումՎւսսպուրականում, Կեսւսրիայում և Արևմտյան Հայաստանի այլ վայրերում: Առավել հայտնի էին Մարգար Վարժապետի,ԱրաբոԱրաբոյի, Ռ. Շիշմանյանի (Դերսիմի քեռի), Գ. Արխանյանի (Մնձուրի Առյուծ). Ա. Աչըքպաշյանի, Մինասօղլու խմբերը. Մեծ և Փոքր «Չելլոները» և ուրուրիշներ: Այս շրջանում հայդուկների որոշ ղեկավարներ (Ա Աչըքպաշյան և ուրիշներ) փորձեր են արել համաձայնեցնել կամ նույնիսկ միավորել անջսւտ-անջատ ֆիդայական խմբերի գործողությունները: Սակայն աշխատանքներն այդ ուղղությամբ հետևողական չէին և շոշափելի արդյունք չեն տվել: Հաջողություն չի ունեցել և չի իրականացել որոշ հայ գործիչների գաղափարը՝ դաշինք հաստատելՕսմանյան կայսրությունում ոչ թուրք, ժողովուրդների մասնավորապես քրդերի, ազգային ազատագրական շարժման հետ: Հայդուկները որոշակի աշխատանք են կատարել՝ ամրապնդելու կապերը հայ ժողովրդի երկու հատվածների միջև . նրանցից շատերը այցելել են Թիֆլիս, տեսակցել արևելահայ նշանավոր գործիչների հետ. նրանց օգնությամբ զենք ու զինամթերք ձեռք բերել, կամավորներ հավաքագրել Արևմտյան Հայաստան ուղարկելու համար: 1880-90-ական թթ. կովկասահայ երիտասարդների, ինչպես նաև Ռուսաստանում ապրող հայերի շրջանում մեծացել է հետաքրքրությունը արևմտահայերի ազատագր. պայքարի հանդեպ, և գնալով ծավալվել է օգնության շարժումը: Շատ հայ երիտասարդներ, գլխավորապես ուսանողներ, գալիս էին Թուրքիային մոտ կամ սահմանակից շրջաններ (Ալեքսանդրապոլ, Կարս, Երևան, Իգդիր, Ախալցխա և այլն). կազմում հայդուկային խմբեր և զենք ու զինամթերքով փորձում անցնել Արևմտյան Հայաստան, հայտնի են Վարդան Գոլոշյանի, Աարգիս Կուկունյասի ձեռնարկները: Կազմակերպվել են նաև զինատար խմբեր, որոնք զենք էին փոխադրում Ռուսաստանից. Անդրկովկասից, Պարսկաստանից:
  1890-ական թթ. սկզբից Արևմտյան Հայաստանում նոր թափ են ստացել ազատագրական  շարժումը, զինված ելույթներն ու ինքնապաշտպան, մարտերը, ինչը պայմանավորված էր հայ ազգային կուսակցությունների՝Հնչակյան Կուսակցության և Հայ Հեղափոխական Դաշնակցությանստեղծումով ու Արևմտյան Հայաստանում նրանց կազմակերպությունների առաջացումով (Հայ հայդուկային շարժման 2-րդ փուլ): Եվ քանի որ ազգային կուսակցությունները ծնվել էին հայ ժողովրդի ազատագրական պայքարի հետևանքով, և նրանց հիմն, նպատակն էր Հայկական հարցիլուծումը՝ Արևմտյան. Հայաստանի ազատագրումը, ուստի պետք է համագործակցեին այնտեղ գործող հայդուկային խմբերի հետ՝ շարժմանը տալով համազգային բնույթ: Սկզբից ևեթ կուսակցությունները ֆիդայիներին համարել են իենց մարտական ուժը, իսկ ֆիդայիները պատրաստ էին ընդունել ազգային կուսակցությունների գաղափարական ղեկավարությունը: Հայդուկային շարժումը. որ սկզբնավորվել էր անկախ հայ քաղաքական կուսակցություններից, հետագայում զարգացավ նրանց ղեկա-վարությամբ: Ֆիդայիների հարելը հնչակյաններին կամ դաշնակցականներին սկզբնական շրջանում պայմանավորված էր նրանով, թե այդ կուսակցություններից որն էր ավելի ազդեցիկ Արևմտյան Հայաստանի այս կամ այն շրջանում: Քիչ չեն դեպքերը, երբ ֆիդայիները նախ գործակցել են հնչակյանների , ապա դաշնակցականների հետ: Հետագայում՝ XIX դ. ՑՕ-ական թթ. 2-րդ կեսից դաշնակցությունը, դառնալով ւսվելի ազդեցիկ, ղեկավարեց հայդուկային շարժումը, և մեծ թվով ֆիդայիներ դարձան դաշնակցության անդամ: Լայնորեն ծավալվում էր ֆիդայական շարժումը Արևմտյան. Հայաստանի շատ շրջաններում և Կիլիկիայում: Երբ սուլթան Աբդուլ Համիդ ll-ը ձեռնամուխ եղավ Թուրքիայում հայ բնակչության զանգվածային բնաջնջմանը (տես Հայկական կոտորածներ 1894-96), ֆիդայիները ակտիվորեն մասնակցեցին հայերիԱբդուլ Համիդ ինքնապաշտպանությանը (Խլաթ, Սասան, Վան, Շապին Գարահիսար և այլն): Հայդուկների հաջող գործողությունները նորից հույս ներշնչեցին Արևմտյան Հայաստանում ընդհանուր ապստամբության նախապատրաստման և անցկացման, ինչպես նաև սուլթանական բռնության դեմ կայսրության բոլոր ճնշված ժողովուրդների միացյալ ճակատ ստեղծելու համար: Այս գաղափարը պաշտպանեցին դաշնակցական որոշ գործիչներ: Սակայն քրդերի հետ միություն կազմելու փորձը արդյունք չտվեց: Ավելին, Թուրքիայի կառավարող շրջաններին հաջողվեց իրենց կողմը քաշել քուրդ ցեղերին ու ցեղապետներին ընդդեմ հայերի:  Պայքարի հիմնական ուժը դարձյալ զինված հայդուկային խմբերն էին. որոնք համառ դիմադրություն էին ցույց տալիս թուրք ու քուրդ հրոսակներին, մարդասպաններին. «ջանբեզարների» ավազակախմբերին (տես Բաբշենի կռիվ 1898, Խաստուրի կռիվ 1899, Ապա֊ղանքի կռիվներ 1899, 1900, Ցրոնքի կռիվ 1899, Բերդակի կռիվ 1901, Նոր- շենի կռիվ 1901, Առաքելռց վանքի կռիվ 1901). Հայդուկային շարժման պոռթկում էր 1904-ի Սասունի ապստամբությունը: Այս շրջանում հանդես եկան ժողովրդի մեջ մեծ համբավ հանած ֆիդայիներ Աղբյուր Սերոբը,Աղբյուր ՍերոբԶորավար ԱնդրանիկԱնդրանիկը, Գևորգ Չավուշը, Նիկոլ Դումանը, Ժիրայրը, Հրայրը, Սպաղանաց Մակարը և ուրիժներ: Նրանցից շատերը հերոսաբար ընկան անհավասար մարտերում՝ ժողովրդի մեջ թողնելով բարի հիշատակ: XX դ. սկզբիս շարունակվում էր Կովկասից և Իրանից զենքի ու զինամթերքի փոխադրումը Արևմտյան Հայաստան: Խմբերը կազմակերպում, հանդերձավորում և զինում էին հայ ազգ. կուսակցությունները: Այդ ճանապարհին, սակայն. խոչընդոտ էին ինչպես թուրքերը, այնպես էլ ռուս սահմանապահ իշխա-նությունները, ինչի հետևանքով այդ ձեռնարկումները հաճախ մատնվում էին անհաջողության:    Հայդուկներ1903-ի մայիսի 25-ին սահմանն անցել և Սասուն Է հասել Թորգոմի գլխավորած «Մրրիկ» հեծյալ խումբը (33 մարդ): Նայն թվականի սեպտեմբերի  սկզբին Գերմանիայում ուսանող Աբրահամյանը 50 մարդուց կազմված զինված խմբի գլուխ անցած փորձել է անցնել սահմանը և ձերբակալվել է: Սեպտեմբերի 30-ին Բասենում թուրքական զորաջոկատի հետ ընդհարվել է «Կայծակ» հեծելախումբը (53 մարդ): 1904-ի մայիսի վերջին Աշոտ  Երկաթի (Արմենակ Լևոնյան) և քդեցի Պողոսի (Թոխմախ) գլխավորած մարտական խումբը (35 մարդ) Իգդիրից Սասուն գնալիս, Արճեշի Սոսկան գյուղի մոտ ընդհարվել է քրդերի հետ, պաշարվել թուրքական կանոնավոր բանակի կողմից և զոհվել անհավասար կռվում: Նույն ամսին Փոխիկի ղեկավարությամբ 14 հեծյալից կազմված խումբը Սալմաստից Վան ճանապարհին ընդհարվել Է թուրք զինվորների ու քրդերի հետ և զոհվել: Հունիսին Դժոխքի (Վաղարշակ) գլխավորած«Դժոխք» հեծելախումբը (29 մարդ) Արևմտյան Հայաստան անցնելիս Զևինի մոտ կռվի է բռնվել թուրք զինվորների ու քրդերի հետ և պարտվել: Նույն ամսին Նիկոլ ԴումանիՆիկոլ Դումանհեծյալ խումբը (18 մարդ, այդ թվում՝ բժիշկ Յա. Զւսվրիևը), սահմանագլխին բախվելով թուրքական զինված ուժի հետ, ցրվել Է և վերադարձել Պարսկաստան: Հուլիսի 24-ին 102 մարդուց կազմված հայ կամավորների մի խումբ Գայլ Վահանի և Կապիտան Բաբկենի (Նիկողոս Տեր-Խաչատրյան) ղեկավա¬րությամբ անցել է սահմանը Արարատի ուղղությամբ: «Արտավազդ» խումբը Գայլ Վահանի գլխավորությամբ շարժվել Է դեպի Մոսուն գյուղը, իսկ «Մասիս» խումբը Միհրանի (Գաբրիել Քեշիշյան) գլխավորությամբ` դեպի Զոր: Հանդիպելով թուրքական զինվորների և քուրդ հրոսակների՝ ընդհարվել են: Խումբը հետ է դարձել, անցել սահմանը և ցրվել: Արևմտահայերին օգնության շտապող այդ խմբերը չեն հաջոդել, քանի որ կազմակերպվել են հապճեպ, առանց գործողությունների մշակված ծրագրերի, հաշվի չեն առնվել առկա պայմաններն ու հնարավորությունները: Հայտնի են նաև վրեժխնդրության և առանձին թուրքական ու քըրդական խմբեր ոչնչացնելու նպատակով կազմակերպված հայդուկային երթեր. առավել հայտնի է Խանասորի արշավանքը (1897): 1904-իՍասունի ապստամբությունըՍասունի ապստամբությունից հետո հայդուկային շարժումը վայրէջք է ապրել: Մնալով հիմնականում որպես առանձին խմբերի գործողություններ (տես Ալվառինջի կռիվ 1905, Սոլուխի կռիվ 1907)՝ Հայ հայդուկային շարժումը դատապարտված Էր անհաջողության: Գործողությունների միասնական ծրագրի բացակայությունը. ուժերը միավորելու ապարդյուն փորձերը, ինչպես նաև թշնամու ուժերի գերակշռությունը հիմնականում պատճառներն էին. որոնք կանխորոշեցին հայդուկային շարժման ելքը: Դրա հետ մեկտեղ ֆիդայիների քաջությունը. անձնազոհությանը, ամենաաննպաստ պայմաններում պայքարի նրանց պատրաստակամաթյունը մեծ դեր խաղացին հայ ժողովրդին ազատագրական պայքարի պատրաստելու համար: Հայ հայդուկային շարժումը. հայ ժողովրդի ազգ- ազատագրական  պայքարի վառ էջերից է:

Հայ ազգային կուսակցությունները

Արմենական կուսակցություն

Արմենականների գործունեությունը Վանում մեծ թափ ստացավ 1890-ական թվականների երկրորդ կեսին, թուրքական կառավարության ձեռնարկած զանգվածային կոտորածների ժամանակ:

Հնչակյան կուսակցություն

1887թ. Ժնևում սովորող մի խումբ ուսանողներ հայտարարությամբ դիմում են «Արմինիայի» խմբագիր Մ. Փորթուգալյանին: Նրանք առաջարկում էին համախմբել ազգային-ազատագրական ուժերը և ստեղծել միասնական հեղափոխական կուսակցություն:

Հայ հեղափոխական դաշնակցություն


Այդ ընթացքում որոշվեց արևմտահայերի ազատագրության համար պայքարող բոլոր խմբերի միավորումով ստեղծել «Հայ հեղափոխականների դաշնակցություն»:

Իսրաել Օրի

Իսրայել Օրին Սբ Էջմիածնում գումարված գաղտնի ժողովում (1677 թ.) ընտրված պատվիրակների և հոր՝ Մելիք Իսրայելի հետ 1678 թ-ին մեկնել է Եվրոպա՝ Հայաստանի ազատագրության հարցը ներկայացնելու նպատակով: Առաքելությունը ձախողվել է. 1680 թ-ին Կոստանդնուպոլսում մահացել է կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին, և պատվիրակությունը վերադարձել է Հայաստան: Օրին մեկնել է Վենետիկ, 1683 թ-ին՝ Փարիզ, անցել զինվորական ծառայության (հետևազորի լեյտենանտ, հեծելազորի կապիտան), 1688–95 թթ-ին մասնակցել է անգլո-ֆրանսիական պատերազմին: 1695 թ-ին անգլիացիները գերեվարել են նրան, ազատվելուց հետո Հռենոսյան Պֆալցում եղել է Հայդելբերգի, Ֆրանկենթալի և Մանհայմի մատակարարման կոմիսար: 
1698 թ-ին կուրֆյուրստ  Հովհան Վիլհելմին հորդորել է նվաճել Հայաստանը և Օսմանյան կայսրության  թիկունքում ստեղծել անկախ Հայաստան ու Վրաստան: Հովհան Վիլհելմն Իսրայել Օրու միջոցով թղթեր է հղել Քարթլիի թագավոր Գիորգի XI-ին, հայ մելիքներին, Ամենայն հայոց և Աղվանից կաթողիկոսներին՝ մանրամասն տեղեկություններ խնդրելով Հայաստանի ու հարակից երկրների տնտեսական, քաղաքական ու ռազմական կացության մասին: 
Օրին ապարդյուն ջանացել է ձեռք բերել Ավստրիայի Լեոպոլդ I  կայսեր աջակցությունը, սակայն փոխարենն ստացել է Տոսկանիայի Կոզմաս III դքսի համաձայնությունը` 1699 թ-ին ուղևորվել է Հայաստան: Նույն թվականի ապրիլին նրան հաջողվել է Անգեղակոթ գյուղում (Սիսիանի գավառ), Սյունիքի 11 մելիքների մասնակցությամբ, գումարել գաղտնի խորհրդաժողով: Ժողովում կազմված գրություններով` ուղղված Հովհան Վիլհելմին, Հռոմի պապին, Ավստրիայի կայսրին, Տոսկանիայի դքսին, Պետրոս Մեծին, և կնքված մաքուր թղթերով Մինաս վարդապետ Տիգրանյանցի հետ 1699 թ-ի սեպտեմբերին մեկնել է Դյուսելդորֆ:
Այդուհանդերձ, Արևմուտքից հուսախաբ, Իսրայել Օրին թուրք-պարսկական լծից Հայաստանի ազատագրության ծրագիրը կապել է Ռուսաստանի հետ: Հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու նպատակով նա առաջադրել է Ռուսաստանի և Հռոմեական սրբազան կայսրության հակաթուրքական դաշինքի գաղափարը, սերտ կապեր հաստատել նաև Մոսկվայում ապաստանած Իմերեթի  Արչիլ II թագավորի, հետագայում՝ նաև այսրկովկասյան այլ գործիչների հետ: Ծրագիրը ռուսական կառավարությանը ներկայացվել է 1701 թ-ի հուլիսի 25-ին, իսկ հոկտեմբերին Պետրոս Մեծն ընդունել է Իսրայել Օրուն և Մինաս վարդապետին: 1703 թ-ին Իսրայել Օրու նախաձեռնությամբ կազմվել և ռուսական կառավարությանն է ներկայացվել Հայաստանի քարտեզը:
Ռուսական արքունիքը հավանություն է տվել Իսրայել Օրու ծրագրած Պարսկաստան մեկնելու առաքելությանը:  1704 թ-ին Օրին գնացել է Եվրոպա, Հռոմի պապից ձեռք բերել պարսկական տիրապետությունում քրիստոնյաների հալածանքը դադարեցնելու մասին Պարսից շահին ուղղված նամակ և, 1706 թ-ին Պետրոս Մեծից ստանալով նույնանման նամակ ու գնդապետի կոչում, որպես առաքելության ղեկավար, 1708 թ-ի սկզբին մեկնել է Պարսկաստան: Իսրայել Օրին 1709 թ-ին հանդիպել է շահին, այնուհետև վերադարձել է Այսրկովկաս. ձգտել է Ամենայն հայոց կաթողիկոս Աղեքսանդր Ա Ջուղայեցու, Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի, հայ մելիքների և այլ գործիչների օգնությամբ ստեղծել ազատագրական պայքարի միասնական ճակատ, կազմավորել հայկական ընդհանուր զորաբանակ: Ռուսաստան վերադառնալիս Օրուն է միացել նաև Եսայի Հասան-Ջալալյանը: Սակայն Իսրայել Օրին Աստրախանում հանկարծամահ է եղել, իսկ Եսայի Հասան-Ջալալյանը վերադարձել է Արցախ: