четверг, 8 мая 2014 г.

Ինչպես ապրել ներդաշնակ

                                      Ինչպես ապրել ներդաշնակ

Համադրել սեփական ցանկություններն ու հնարավորությունները մի բան է, իսկ ահա միավորել դրանք, ոչ բոլորին է հաջողվում: Առաջինը, գրավոր ֆիքսեք, թե ինչ կցանկանայիք ստանալ: Հնարավոր է, որ դա լինի որևէ նյութական հարստություն, կամ միգուցե Դուք ցանկանում եք լավ հարաբերություններ հաստատել որևէ մեկի հետ, ապրել ներդաշնակ ինքներդ Ձեզ հետ, կայանալ, լինել հաջողակ ու անկախ: Երկրորդ, ժամանակ սահմանեք Ձեր բաղձալի նպատակին հասնելու համար, գոնե մոտավորապես: Գրառեք ամենավառ պահերը, երբ Ձեզ հաջովել է հասնել անգերազանցելի արդյունքի: Հիշեք գործողություններին և իրադարձություններին հաջորդող զգացմունքները: Այժմ յուրաքանչյուր նպատակի համար քայլ առ քայլ գծեք ճշգրիտ պլան: Օրինակ, ինչ է պետք անել նպատակին հասնելու համար, ինչպիսի՞ արգելքներ են հարկավոր հաղթահարել և վերացնել: Հիշեք, որ Ձեր առջև դրված նպատակները ընդամենը Ձեր անձի կայացման սկիզբն են հանդիսանում և այդպիսին դառնալու համար պետք է դեռ շատ բաներ սովորել: