воскресенье, 16 февраля 2014 г.

Yerevan

Yerevan is the capital and largest city of Armenia and one of the world's oldest continuously inhabited cities. Situated along the Hrazdan River, Yerevan is the administrative, cultural, and industrial center of the country. It has been the capital since 1918, the thirteenth in the history of Armenia.
The history of Yerevan dates back to the 8th century BC, with the founding of the fortress of Erebuni in 782 BC by king Argishti I at the western extreme of the Ararat plain. Erebuni was designed as a great administrative and religious centre, a fully royal цапитал. After World War I, Yerevan became the capital of the First Republic of Armenia as thousands of survivors of the Armenian Genocide settled in the area. The city expanded rapidly during the 20th century as Armenia became part of the Soviet Union. In a few decades, Yerevan was transformed from a provincial town within the Russian Empire, to Armenia's principal cultural, artistic, and industrial center, as well as becoming the seat of national government.
With the growth of the economy of the country, Yerevan has been undergoing major transformation as many parts of the city have been the recipient of new construction since the early 2000s, and retail outlets such as restaurants, shops, and street cafes, which were rare during Soviet times, have multiplied.
As of the 2011 census, the population of Yerevan is 1,060,138 people, making up to 35.1% of the total population of Armenia.

пятница, 14 февраля 2014 г.

Patmutyun

3-րդ նախագիծ


Ռուս-Թուրքական պատերազմը 1828-1829թթ.
  1. Որն էր այս պատերազմի գլխավոր պատճառը?
Ռուսաստանը ցանկանում էր իր ազդեցությունը տարածել 3 տարածաշրջանների վրա:
  • Սև ծովի և նեղուցների վրա` Բոսբորի, դարդանելի:
  • Բալկանյան թերակղզու
  • Մերձավոր արևելքի տարածի:
  1. Երբ սկսվեց այս պատերազմը?
1828 թ.-ի ապրիլին սկսվեց Ռուս-թուրքական 19-րդ դարի 25-րդ պատերազմը, ավարտվեց 1829թ.-ին սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլսի պայմանագրով:
  1. Կոնկրետ Ռուսաստանը արևմտյան հայաստանից որ տարածքներն էր ուզում գրավել?
  • Կարսի և Ախալցխայի նահանգները:
  1. Գեներալ Իվան Պասկևիչը 1828թ.-ի Հունիս-օգօստոս ամիսներին ինչ քաղաքներ գրավեց թուրքերից?
  • 1828թ.-ի հունիսի 23-ին 3-օրյա կատաղի կռիվներից հետո գրավեց Կարսը:
  • 1828թ.-ի հուլիսի 23-ին սկսվեց Ախալքալաքի գրավումը: Թուրքերը տվեցին 600 զոհ և 300 վիրավոր 14 հրանոթ
  • 1828 օգօստոսի 15-ին գրավեց Ախլցխայի բերդը: Ռուսները տվեցին 700-ից ավելի զոհ:
  • 1828-ի օգոստոսի 28-ին ռուսները գրավեցին Արդահանը:
  1. Գեներալ Ալքեսանդր Ճավճավաձեն 1828-ին ինչ քաղաքներ գրավեց?
  • 1828-ի օգօստոսի 28-ին գրավեց Բայազեթը
  • 1828-ի սեպտեմբերի 4-ին գրավեց Դիադին
  • 1828-ի սեպտեմբերի 12-ին գրավեց Ալաշկերտը:
  1. Ինչ հայ կամավորական ջոկատներ են մասնակցել այս պատերազմին?
  • Երևանի արարատյան ջոկատը, որը ուժեղացված էր Սարդարապատի հեծելազորով
  • Ղարաբաղի հեծյալ գունդը
  • Արցափեցի Մանուկ Բանեյանը
  • Մելիք Մարտիրոսյանի 500 հոգանոց հեծյալ ջոկատը:
  1. 1829 –ին ինչ 4 կարևոր ռազմական գործողություններ տեղի ունեցան?
  • 1829-ին փետրվարի սկզբին Աջարիայի փաշան հարցակվեց Ախալցխայի վրա: Բերդի պաշտպանությունը ղեկվարում էր հայ գեներալ Բարսեղ Բեհբությանը: Աջարիայի փաշան պարտություն կրեց:
  • 1829-ի հունիսի սկզբին Վանի փաշան 15000 բանակով հարցակվեց Բայազետի վրա: Բայազետի պաշտպանությունը ղեկավարում էին ղեկավարներ Պոպովը և Պանյուտինը: Կրկին թուքերը պարտվեցին:
  • 1829-ի հունիսին 24-ին Պասկևիչը գրավեց Հասան Կալա Բերդը:
  • 1829-ի Հունիսի 27-ին պասկևիչը գրավեց Էրզրումը: 1829-ի սեպտեմբերի 2-ին կնքվեց Ադրինապոլսի պայմանագիրը:

среда, 12 февраля 2014 г.

Mike Tyson

Michael Gerard "Mike" Tyson (born June 30 , 1966 ) is an American retired professionalboxer. Tyson is a former undisputed heavyweight champion of the world and holds the record as the youngest boxer to win the WBC, WBA and IBF heavyweight titles at 20 years, 4 months, and 22 days old. Tyson won his first 19 professional bouts by knockout, 12 of them in the first round. He won the WBC title in 1986 after defeating Trevor Berbickby a TKO in the second round. In 1987 , Tyson added the WBA and IBF titles after defeating James Smith and Tony Tucker. He was the first heavyweight boxer to simultaneously hold the WBA, WBC and IBF titles, and the only heavyweight to successively unify them.


In 1988 , Tyson became the lineal champion when he knocked out Michael Spinks after 91 seconds. Tyson successfully defended the world heavyweight championship nine times, including victories over Larry Holmes and Frank Bruno. In 1990 , he lost his titles to underdog James "Buster" Douglas, by a knockout in round 10 . Attempting to regain the titles, he defeated Donovan Ruddock twice in 1991 , but he pulled out of a fight with undisputed heavyweight champion Evander Holyfield due to injury. In 1992 , Tyson was convicted of raping Desiree Washington and sentenced to six years in prison but was released after serving three years. After his release, he engaged in a series of comeback fights. In 1996 , he won the WBC and WBA titles after defeating Frank Bruno and Bruce Seldon by knockout. With his defeat of Bruno, Tyson joined Floyd Patterson, Muhammad Ali, Tim Witherspoon, Evander Holyfield, and George Foreman as the only men in boxing history to that point to have regained a heavyweight championship after having lost it. After being stripped of the WBC title, Tyson lost his WBA crown to Evander Holyfield in November 1996 by an 11th round TKO. Their 1997 rematch ended when Tyson was disqualified for biting Holyfield's ear.
In 2002 , he fought for the world heavyweight title at the age of 35 , losing by knockout toLennox Lewis. He retired from professional boxing in 2006 , after being knocked out in consecutive matches against Danny Williams and Kevin McBride. Tyson declared bankruptcy in 2003 , despite having received over $ 30 million for several of his fights and $ 300 million during his career. Tyson was well known for his ferocious and intimidating boxing style as well as his controversial behavior inside and outside the ring. Tyson is considered one of the best heavyweights of all time.  He was ranked No. 16 on The Ring's list of 100 greatest punchers of all time.  and No. 1 in the ESPN.com list of "The hardest hitters in heavyweight history".  He has been inducted into the International Boxing Hall of Fame and the World Boxing Hall of Fame



пятница, 7 февраля 2014 г.


  1. Ինչպիսի միջավայրում ենք ապրում մենք, փորձեք ինքներդ գնահատել ձեր շրաջակա միջավայր որակը:
  2. Ինչպես է ազդում շրջակա միջավայրը ձեր առողջության վրա, եթե կան առանձնակի դրսևորումներ, ներկայացրեք կոնկրետ օրինակներով:
  3. Ինչպես եք պատկերացնում շրջակա միջավայրի վերահսկողությունը, ինչպես այն դարձնել ավելի արդյունավետ: Ինչ դերն ունի հասակարական վերահսկողությունը, ինչպես մեծացնել այն:
  4. Ինչ ես անում դու, որպեսզի բարելավես շրջակա միջավայրի որակը:
  5. Հիմնավորել թե ինչու միջազգային համագործակցույթունը բնապահպանության բնագավառում չի տալիս ակնկալվող ցանակի արդյուք: 
1)  Մարդը հայտնվելով բնության մեջ շատ մեծ հետքեր է թողել իր շրջակա միջավայրի վրա: Մարդկանց բնությանը տված վնասները տարիների ընթացքում կուտակվել են և հիմա լուրջ վտանգ են ներկայացնում Երկիր մոլորակի համար: Մարդը բնություը վնասում է իր արտադրական գործունեությունով: 
Մարդիկ ստեղծել են մեքենաներ, կառուցել են գործարաններ և այլ նմանատիպ բաներ և դրանք վնասում են օզոնային շերտը: Արդյունաբերական թափոնները նույնպես վնասում են օզոնային շերտը:
Բնապահպանական ճգնաժամը ներկայումս ամբողջությամբ ընդունել է լայն ու ընդգրկուն բովանդակություն և ստացել է նոր, սոցիալ-տնտեսական ու քաղաքական կարգավիճակ: Երկրակեղևի վերին շերտը վերջին 20 տարիների ընթացքում էլ ավելի զգայուն է դարձել անթրոպոգեն բեռնվածության պատճառով: Դա մարդու ակտիվ ներգործության արդյունք է, որի հետևանքով փոխվել են տեղանքի ռելիեֆը, բնական լանդշաֆտները, օգտագործվել են ընդերքի ռեսուրսները, ծավալվել է գյուղա¬տնտեսական գործունեություն, նպաստել է հողերի աղքատացման, աղտոտմանը և անապատացմանը: Մեզ շրջապատող աշխարհում վերացել և վերանում են հազարավոր բույսերի ու կենդանիների տեսակներ, զգալիորեն կրճատվել են անտառապատ տարածքները, աննախադեպ արագ տեմպերով կրճատվում են օգտական հանածոների պաշարները, մթնոլորտի որոշ հատվածներում աղտոտվածության մակարդակը գերազանցում է նորմայի սահմանները, վերափոխվել են բնական լանդշաֆտները և խիստ աղտոտված է դրանց վերին սահմանը, մասնակի խախտվել է օզոնային շերտի ամբողջականությունը:
Մթնոլորտի քիմիական բաղադրությունը փոփոխվել է երկու` բնածին (բիոգեն) և մարդածին (անթրոպոգեն) գործոնների ազդեցությամբ: Վերջին 30 տարում մարդու տնտեսական գործունեության հետևանքով ածխաթթու գազի պարունակությունը 25%-ով ավելացել է, որի նպաստում է  ջերմոցային էֆեկտի ակտիվացմանը: Ջերմոցային էֆեկտի էությունն այն է, որ ավելանում է մթնոլորտի ջերմապահպանիչ հատկությունը, խանգարվում է երկրագնդից դեպի տիեզերք անդրադարձվող ճառագայթների չափաքանակը և բարձրանում է երկրագնդի միջին ջերմաստիճանը: Գլոբալ տաքացման հետևանքով հալվում են բևեռամերձ  ջրերի սառույցները և աննախադեպ ավելացել է հրդեհների թիվը: 1906-2005թթ. ժամանակա¬հատվածում գլոբալ ջերմաստիճանը բարձրացել է 0.60C, իսկ 2004-2009 թթ.` 0.760C և առաջիկա 100 տարիների ընթացքում ցամաքի մակերևույթի ջերմաստիճանը կբարձրանա 1.40Cից մինչև 5.80C-ով:
Մեծապես տուժել է կենսոլորտը: Բնապահպանական անտարբերության և բնության հանդեպ մարդկային դաժան վերաբերմունքի հետևանքով ոչնչացել և շարունակում է ոչնչանալ վայրի կենդանիների ու բույսերի մեծ խմբաքանակ: Միայն 20-րդ դարում վերացել է կենդանիների մոտ 200 տեսակ: Երկրագնդի արժեքավոր ռեսուրսներից են նաև ստորերկրյա ջրերը, որոնք աղտոտման մեծ վտանգի առաջ են հայտնվել:
Ներկայումս մեր շրջակա միջավայրը բավականին աղտոտված է: Երևան քաղաքի 1միլիոնից ավելի բնակչություն ունի և այդ հանգամանքը շրջակա միջավայրի վրա  ազդում է բացասականորեն:Աղտոտված է քաղաքի օդային ավազանը: Շատ աղտոտիչներ մթնոլորտում, ջրում և հողում գերազանցում են թույլատրելի սահմանային խտությունը: Գերխնդիր է հանդիսանում ավտոմեքենաների արտանետած ծուխը: Այն օդային ավազանի աղտոտման հիմնական պատճառն է: Այս պարագայում անհրաժեշտ է կանաչապատ տարածքների ընդարձակում, այնինչ այսօր հակառակ պատկերն է: Ամեն օր հատվում են ծառեր, իսկ դրանք փոխարինվում են շինություններով: Հայաստանում նկատվում է նաև անապատացման վտանգը, անտառների կրճատման հետևանքով ակտիվացել են հողերի էրողիայի, սողանքների թիվը:
2) Շրջակա միջավայրի վիճակը ուղղակիորեն ազդում է մարդկանց առողջության վրա: Այսօր շատացել են վերին շնչուղիների հիվանդություններով տառապողների թիվը: Ինքս էլ երբեմն զգում եմ շնչառության դժվարացման երևույթներ: Դարի չարիք քաղցկեղը ուղղակիորեն կապ ունի շրջակա միջավայրի վատ որակի հետ, քանի որ թե´ օդում և թե´ սննդում շատացել են կանցեռոգեն նյութերի քանակը:
3) Շրջակա միջավայրի վրա հսկողություն են սահմանում մի շարք պետական կառույցներ` բնապահպանության նախարարությունը, Ազգային ժողովը, հասարակական կասզմակերպությունները: Կան օրենքներ, որով սահմանվում են պատժամիջոցներ շրջակա միջավայրի նկատմամբ վատ դրսևորումերի համար, սակայն այլ է օրենքի առկայությունը, այլ է նրա կիրառությունն ու իրական պատկերը: Ես կարծում եմ որ վերահսկողությունը պետք է մեծացվի լայնածավալ պատժամիջոցների կիրառմամբ: Այն կպահանջի մարդկային ռեսուրսների ներգրավվածություն, ինչը այսօր մեր հանրապետության բյուջեի համար քիչ հավանական է թվում: Սակայն ապագայի համար այսօր կատարվող ներդրումներն ու ծախսերը արդարացված են, քանի որ հետո ուշ կլինի ինչ­որ բան փոխելու կամ վերականգնելու համար: Բացի այդ ապագայում ավելի մեծ գումարներ կծախսվեն  և խնդիրներն ավելի խորքային լուծում կպահանջեն կառավարություններից:
5) Տարբեր երկրների ու ժողովուրդների ջանքերի միավորումը հանուն Երկիր մոլորակի փրկության դառնում է անհրաժեշտություն: Միջազգային համագործակցությունը ընթանում է միջպետական պայմանագրերի և միջազգային բնապահպանական կազմակերպությունների կողմից կազմված գրանտային ծրագրերի միջոցով: Սակայն այսօր բազմաթիվ խնդիրներ կան, որ այդ ծրագրերը ի զորու չեն ապահովելու ակնկալվող ցանկալի արդյունքներ:
Բազմաթիվ են որսագողության, կենդանիների շահագործման, անմարդկային վերաբերմունքի, ոչնչացման դեպքերը: Թվում էր, որ միջազգային պայմանագրերը պիտի վերահսկեին բազմակի այս խախտումների դեպքերը, սակայն դա այդքան էլ այդպես չէ: Խախտումների մեծ բաժինը ընկնում է զարգացող երկրներին: Իսկ զարգացող երկրները այդպես էլ չեն կարողանում և չեն ցանկանում կրճատել CO2- ի արտանոժետումների ծավալը: 2009թ. դեկտեմբերին աշխարհի 130 պետության ներկայացուցիչներ ի դեմս ղեկավարների հավաքվեցին Կոպենհագենում` որոշելու գլոբալ տաքացման, շրջակա միջավայրի վարթարացման և դրա գլխավոր պատճառի` CO2- ի ավելացման խնդիրները: Զարգացած երկրները պատասխանատվությունը ցանկանում են դնել զարգացող երկրների վրա: Իսկ այդ երկրները չցանկացան իրենց վրա վերցնել  խնդրի լուծումը` ձեռնարկությունների փակման ճանապարհով կարգավորելու հարցը, քանի որ նրանք կհայտնվեին տնտեսական ճգնաժամի և աղքատության բևեռացման մեջ:
Բոլոր հիմնախնդիրները` լինեն դրանք բնապահպանական թե ոչ , պահանջում են լուծման համալիր մոտեցում: Շատ կարևոր է լուծման ճանապարհին մեծ տեղ տրամադրել հեղինակավոր մասնագետների կարծիքները և անընդհատ ներգրավվել շատ մարդկային և ֆինանսական ռեսուրսներ, առանց որի հնարավոր չէ:

Կոմիտաս

<< Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն էՆրա գործըմեր ազգային անսպառ հարստությունը:
 Ինչո՞վ է արժանացել նա մեր ժողովրդի այս բարձր գնահատանքին:Նա ո՛չ օպերաներ է գրելո՛չ օրատորիաներթերևս մի քանի արիաներ կամ ռոմանսներ միայնԲայց ավելի մեծ գործ է կատարելքան այդ բոլորըՆա հայտնագործել է մեր ազգային երգըհայկական երաժշտությունըազգային մելոսըինքնուրույնինքնատիպ և անաղարտՆա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրայի:
Մարդիկ կայինհայեր և օտարներորոնք պնդում էինթե հայ ժողովուրդը ազգային երաժշտություն չունիթե նրա երգը նմանողություն է եվրոպականինթրքականինքրդականին
Կոմիտասը անխոնջ աշխատությամբիր հանճարի ուժովիր զարմանալի ինտուիցիայի շնորհիվնաև իր տեսական լուրջ պատրաստությամբ ապացուցեց հակառակըապացուցեց հայ երաժշտության ինքնուրույն գոյությունըբխած հայ ժողովրդի հոգուց և դարերի միջով մեզ հասածՆա դիմեց հայ երգի ակունքինհայ շինականիգեղջուկիաշխատավորի երգինԱրարատյան դաշտիՄուշիՇիրակիՎանի ժողովրդական երգերինՆա ուզեց հայկական երկրի բնակության մեջհայ   գղջուկի շրթունքներից լսել հայ եղանակներն ու երգի խոսքերը:
Նա խառնվեց այդ երգերը ստեղծող ժողովրդի հետներձուլվեց նրա հետներապրեց նրա երգերը և սրտով հասկացավոր հայ երգի ոճը թաքնված է ժողովրդի այդ երգերի մեջմիայն պետք է մաքրել այդ երգերը օտարամուտ ժարգոնից ու անտեղի զարդերիցորոնք աղարտել էին հայ երգըԵվ ցույց տվեց աշխարհին մեր ազգային երգըմաքրվածինքնուրույն և անաղարտ>>:
Ահա այսպիսի բարձր գնահատական ունի Կոմիտասը Ավետիք Իսահակյանի աչքերում:

  Կոմիտասի մեծագույն վաստակը ազգային վերածննդի դարաշրջանի գեղարվեստական գաղափարների կուտակումն էրդրանց մարմնավորման կենսունակ ձևերի հայտնաբերումըՄշակելով իր գեղագիտական իդեալներըհիմնվելով հայ երաժշտության խոր և բազմակողմանի ուսումնասիրության վրա՝ նա առաջ քաշեց հայ երաժշտության ինքնուրույնության կարևոր թեզը և իր բազմաբնույթ գործունեությամբ հիմնադրեց ազգային դասական երաժշտությունըկանխանշեց նրա հետագա զարգացման ուղիները:
Կոմիտասը հայ երաժիշտներից առաջինը հայտնաբերեց ազգային արվեստի ինքնատիպության հուսալի ակունքներըգիտնականին հատուկ հետևողականությամբ հետազոտեց և բացահայտեց այդ ինքնատիպության օրինաչափություններըԿոմիտասը հրապարակախոսին հատուկ կրքոտությամբ պաշտպանեց հայ երաժշտության ինքնուրույնության գաղափարը:
Դեմոկրատ արվեստագետը հայ գեղջուկի ստեղծագործությունը բնորոշեց որպես ազգի հոգևոր հարստությունների շտեմարանԱզգայինի հավատարիմ ջատագովը չսահմանափակվեց ազգային նեղ շրջանակներումմեզանում առաջինը խորությամբ ուսումնասիրեց Մերձավոր Արևելքի ժողովուրդների երաժշտությունըհանրաճանաչ դարձրեց քրդական ժողովրդական երգը:
Հայրենասեր արվեստագետ Կոմիտասը հոգատարությամբ հավաքեց հայ գեղջուկի երգերըմշակեց և իր ոգեշունչ կատարմամբ խթանեց ազգային հոգևոր արժեքների տարածումն ու ճանաչումը:
Հայ ժողովրդի գեղարվեստական գանձարանի հարստությունն արժեքավորող Կոմիտասը ավանդապահ էրԻր ժողովրդի ապագայի մասին մեծագույն կրքոտությամբ հոգացող արվեստագետն ավանդախախտ էրՊահպանելով անցյալի արժեքները՝ նա պատմականորեն կոչված էր զարգացնելհայտնաբերել դրանց կենսունակությունընորին ծառայեցնելու ուղիներն ու ձևերըԱյդ ճանապարհին նրան վիճակվեց կերտել ազգային ոճի բարձր չափանիշները:

Գուրգեն Մահարի

Գուրգեն Մահարի

Գուրգեն Մահարի


Գուրգեն Գրիգորի Մահարին ծնվել է 1903 թ.  օգոստոսի 1-ին Վան քաղաքում:Հայ բանաստեղծ է, արձակագիր,  գրականագետ, ՀԽՍՀ կուլտուրայի վաստակավոր  գործիչ (1965), ԽՍՀՄ գրողների միության անդամ  1934-ից։

Ցեղասպանությունից հետո արևմտահայության մի  մասը հանգրվան գտավ Արևելյան Հայաստանում:  Դրանց մեջ մեծ թիվ էին կազմում Վանի և նրա  շրջակայքի բնակիչները, որոնք նահանջող ռուսական  զորամասերի հետ կարողացան անցնել Արևելյան  Հայաստան և փրկվել: Հետագայում նրանցից  շատերը դարձան հայտնի գրողներ,  արվեստագետներ, գիտնականներ, մեծ ավանդ  մուծեցին հայ նորագույն մշակույթի  գանձարանը: Արևելյան Հայաստան հասած  վանեցիների մեջ էր նաև պատանի Գուրգեն  Աճեմյանը, որը գաղթի ճանապարհին կորցրել էր իր  ընտանիքը և տեղավորվեց որբանոցում, ինչպես  Նաիրի Զարյանը: Որբանոցում էլ նրանք  ծանոթացան և մտերմացան: Գուրգեն Աճեմյանը մի  քանի տարի հետո հայ ընթերցողներին հայտնի  դարձավ իբրև Գուրգեն Մահարի:   Մահարու մանկության և պատանեկության մասին գիտենք իր գրքերից` <<Մանկություն>>, <<Պատանեկություն>>, <<Երիտասարդության շեմին>>: Մահարու կյանքի վաղ տարիները անցել են հայրենի քաղաքում` Վանում: Նրա հայրը երիտասարդ տարիքում զոհ է գնացել մի արկածի: Հոր մահը ծանր հարված էր պատանի Գուրգենի համար, և իր գործերում Մահարին մի անգամ չէ, որ անդրադարձել է այս դեպքին: Երիտասարդ մայրը երեք երեխաներով մնացել է այրի: Գուրգենն իր մանկական տարիներն անցկացրել է տատի տանը: Տատը մահացել է գաղթի ճանապարհին, և դա մեծ կորուստ է եղել Գուրգենի համար: Գաղթել են բոլորի հետ, երբ ռուսական զորքերը, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գրավել էին Արևմտյան Հայաստանը և հասել Վան, անսպասելիորեն նահանջում են: Արևելյան Հայաստանում Գուրգենն ապրել է Երևանի, Դիլիջանի որբանոցներում, սկսել գրել, ծանոթացել է Եղիշե Չարենցի հետ, դարձել նրա մտերիմներից մեկը:Մանկության տարիների և գաղթի մասին Մահարին այսպիսի վկայություն ունի ինքնակենսագրության մեջ.<<Իսկ ինչ է մանկությունը, եթե ոչ ամենամեծ արևը երկնքի վրա, բաց պատուհանից նայող ամենահսկա լուսինը, վիթխարի բարդու գագաթին կանգնած արագիլի` արևի տակ փայլող կտուցը, մորդ ժպիտը արցունքների միջից և արցունքները ժպիտով ողողված, ապա և կանաչ ճյուղերի մեջ վառվող մրգերն ու փակ պատուհանի ապակու վրա բզզացող բզեզի արծաթե թևերի զնգոցը, առաջին մանկական գրքի զարմանալիորեն հաճելի բուրմունքը, թարմ հացի բույրը և աստղոտ երկնքի տակ փռված այգիների բուրմունքը և բուրմունքը նեղ փողոցով անցնող փոշոտ նախիրների և հոտերի…Քաղաքը, ուր անցել է իմ մանկությունը, տներ է ունեցել տափակ տանիքներով և ամեն տան առաջ տնամերձ մեծ մի այգի` ամեն միրգ ու բարիքով: Հողը հարուստ էր ցորենով և ծաղիկներով, հողը պարարտ էր, որովհետև տարիներ շարունակ հոսել էր մարդկային արյունը, և մարդկային արյունից ծաղիկներն ու խնձորները ավելի վառ կարմիր էին:Փոքր էի, երբ կորցրի հորս, մի քիչ ավելի մեծ, երբ կորցրի ծննդավայրս: Ծննդավայրիս հետ կորցրի առմիշտ տատիս և մորս ժամանակավորապես: Չքացավ քարտեզի վրայից այն, ինչ կոչվում էր Արևմտյան Հայաստան, և մեկուկես միլիոն հայերի արյունից մի անգամ էլ ծաղիկները կարմրեցին, և վերջալույսները արյուն հագան: 1915թ. ես Էջմիածին ընկա` Դիլիջան, հետո` Երևան, քաղաքից քաղաք, փողոցից փողոց, մայթից մայթ, որբանոցից որբանոց, մահճակալից մահճակալ>>:Ուշադրություն դարձրեք, թե ինչպես ծննդավայրի նկարագրության քնարականությանը փոխարինում է հաջորդ տողերի ողբերգականությունը, երբ խոսում է կոտորածների, գաղթի, որբության մասին… Քնարականության և ողբերգականության այս միահյուսումը դարձավ Մահարու գրականության առանձնահատկություններից մեկը:Խորհրդային տարիներին սկսվում է Մահարու բուռն գրական գործունեությունը: Սկզբում գրում է բանաստեղծություններ, որոնք հետո հավաքվում են <<Մրգահաս>> ժաղավածուում: Այնուհետև անցնում է արձակի:Թվում է` Ցեղասպանությունից փրկված երիտասարդ գրողի կյանքը պետք է ընթանար գոնե համեմատաբար խաղաղ հունով: Նրա առաջին գրքերը լավ համբավ էին նվաճել, նրան խոստումնալից ապագա էր սպասում: Մահարին ոչ միայն գրում էր իր գրքերը, այլև ակտիվորեն մասնակցում էր գրական կյանքին. նա Չարենցի ղեկավարած <<Հայ պրոլետարական գրողների <<Նոյեմբեր>> միություն>> կազմակերպության անդամ էր, մասնակցում էր այն տարիների գրական բանավեճերին: Բայց մոտենում էին 1936-1937 թթ.: Մահարուն էլ ձերբակալեցին, երբ նա, ինչպես ինքն է պատմում, կոնյակ էր խմում նշանավոր դերասան Վահրամ Փափազյանի հետ այսօրվա <<Երևան>> հյուրանոցի սրճարանում: Նրան այսպես արհեստականորեն և բռնությամբ հեռացրին գրական կյանքից և զրկեցին ստեղծագործելու հնարավորությունից: Մահարուն աքսորեցին, և նա աքսորում մնաց ընդհանուր առմամբ 17 տարի (այդ ընթացքում քառասնականների վերջերին նրան ազատում են, բայց հետո նորից են ձերբակալում, և նա աքսորավայրում մնում է մինչև Ստալինի մահը):Վերադարձից հետո Մահարին գրում է իր լավագույն գործերը` պատմվածքներ աքսորի մասին, <<Ծաղկած փշալարեր>> և <<Այրվող այգեստաններ>> վեպերը, ակտիվորեն աշխատակցում է գրական մամուլին, մասնակցում է գրական կյանքին:                   Մահարու պոեզիանՄահարու բանաստեղծությունները չէին կարող դուրս լինել անցյալ դարի 20-ական թվականների գրական մթնոլորտի ազդեցությունից` հեղափոխական փորձարարությունից և հեղափոխությանը նվիրված երգերից: Նա զգում է,որ նոր առօրյան, մեծ քաղաքի տարերքը զորավոր են:Բայց զարմանալիորեն հավատարիմ է մնում քնարերգությանը, մարդկային հավերժական զգացմունքներին, բնությանը:Քսանական թվականների բանաստեղծություններից մեկում գրում է.                 Միևնույն է` որքան էլ փախչես,
                 Ցնորես քաղաքներ հսկա,
                 Քեզ հողդ պիտի ճանաչե,
                 Քեզ հողդ պիտի զգա:

Այս երկվությունը (գյուղն ու բնությունը մի կողմից, մյուս կողմից` <<մեծ քաղաքների խոլ խուժը>>, այսինքն` աղմուկը) բնորոշ էր Մահարու շատ ժամանակակիցների:Պատահական չէր նրա սերը ռուս հայտնի բանաստեղծ, ռուսական բնության մեծ երգիչ Սերգեյ Եսենինի նկատմամբ:Բայց իր սերնդակիցների մեջ Մահարին թերևս ամենից քիչ ենթարկվեց հեղափոխական պոեզիայի պահանջներին: Եվ թեև հնի մահը, երկաթի և պողպատի երգերը ժամանակ առ ժամանակ հայտնվում էին նրա գործերում, նա ավելի շատ գրում էր սիրո, բնության գեղեցկության մասին` չվախենալով երգել իր թախիծը, տխրությունը:Այդ տարիներին դրա համար Մահարուն շատ են քննադատել:Բայց նա գնաց իր´ ճանապարհով: Ահա երկու քառատող <<Այգեստաններ>> բանաստեղծությունից.Այգեստաննե՜ր մթին, սաղարթավոր ու վեհ,
Այգեստաննե՜ր, որոնք կարկամել են, տարվել,
Բլուրների վրա ու բլուրներն ի վե՜ր…
Այգեստաննե՜ր…
Այգեստաննե՜ր հուռթի ու կատաղի, հզոր
Բազուկներով ու մրգերով դեղին,
Այգեստաններ, որոնք վարարել են այսօր,
Սպասում են սիրով իրենց հավաքողին:

Այսպես է զգում Մահարին բնությունը: Առհասարակ կյանքի վառ գուները հատուկ են Մահարու զգացողությանը, և այդ զգացողությունը հեղափոխական փորձարարության տարիներին չխամրեց:Մահարու բանաստեղծությունները զգալի ազդեցություն գործեցին հայ քնարերգության հետագա զարգացման վրա:                  Մահարու արձակըՔսանականների վերջերից Մահարու ստեղծագործության մեջ գլխավորը դառնում է արձակը, արձակ գործերի շնորհիվ է նա առաջատար տեղ գրավում հայ գրականության մեջ: Այդ թվականներին Մահարին սկսում է գրել իր հայտնի ինքնակենսագրական եռագրությունը` <<Մանկություն>>, <<Պատանեկություն>>, <<Երիտասարդության սեմին>> (եռագրություն – երեք գրքերից կազմված շարք, որտեղ գործում են նուն հերոսները): Կյանքի վերջին տարիներին սկսել է շարադրել նաև իր երիտասարդության պատմությունը, որն անավարտ է մնացել:Այդ վիպակները սոսկ ինքնակենսագրություն չէին. Դրանց մեջ Մահարին վերստեղծում է իր ժամանակի, իր հայրենի քաղաքի, մարդկանց տպավորիչ պատկերներ: Նրա եռագրությունը իր մեջ արտացոլում է հայոց պատմության ողբերգական, ճակատագրական էջերը` Ցեղասպանությունը, գաղթը, Առաջին հանրապետության տարիները:Այս գրքերում զուգակցվում են կյանքի մանկական ու պատանեկան ընկալումը և հասունացած մարդու հայացքը այդ նույն տարիների նկատմամբ: Ընթերցողը ոչ միայն մեծ բավականություն է ստանում այդ գործերը կարդալիս. դրանք ստիպում են մտածել հայոց կյանքի ու ճակատագրի կնճռոտ խնդիրների մասին:Մահարու արձակում առհասարակ և մասնավորապես այս գրքերում մեծ դեր է խաղում նրա անզուգական հումորը: Բայց հումորը զուգակցվում է կյանքի հանդեպ ամենալուրջ հայացքի հետ, այդ հայացքի մի մասն է: Կյանքի ամենաողբերգական պահերի մասին էլ Մահարին կարող է ժպիտով խոսել. հումորը որևէ կերպ չի նվազեցնում, ընդհակառակը, ավելի է սրում և ընդգծում իրականության ողբերգականությունը: Միաժամանակ Մահարու հումորը շատ հաճախ քնարական երանգ է ստանում, միահյուսվում նուրբ քանարականությանը:<<Մանկության>> մեջ Մահարին պատմում է իր կյանքի ամենավաղ տարիների մասին, որն անցկացրել է հայրենի Վան քաղաքում: Ընթերցողը լիուլի զգում է մանկական տպավորությունների անմիջականությունը, վայելում հայոց հնագույն քաղաքներից մեկի կոլորիտի հմայքը:Ահա մի դրվագ մանկությունից: Մահարու տատը հարևանների հետ զրուցելիս կեսկատակ ասում է, որ հենց Գուրիսը դառնա տասնհինգ տարեկան, կպսակի (տանը փոքրիկ Գուրգենին այդպես են կանչել): Գուրիսը, որն, իհարկե, ներկա էր այդ զրույցին, պատրաստակամություն է հայտնում հենց հիմա պսակվել, եթե դա տատին հաճելի է: Այս փոքրիկ պատմությունը չի կարող ընթերցողին չզվարճացնել: Միաժամանակ ընթերցողը պատկերացում է կազմում Վանի ընտանեկան հարաբերությունների և կենցաղի մասին:Երկրորդ վիպակը` <<Պատանեկությունը>>, պատմում է Վանի կռիվների և գաղթի մասին: Պառավ տատը, Գւրգենի երիտասարդ մայրը և երեք երեխաներ մնում են մենակ գաղթի ճանապարհներին: Սկզբում քեռին նրանց հետ է, և դա ինչ-որ չափով փրկություն էր բոլորի համար: Բայց քեռին որոշում է, որ հիմա ամեն մարդ պետք է մտածի իր փրկության մասին, և լքում է հարազատներին: Տատը մահանում է ճանապարհին, մեծ քույրը, որը հոր մահվանից հետո խելագարվել էր, կորչում է: Հետո Գուրգենը մենակ է մնում և ուրիշ փախստականների հետ հասնում է Երևան:Այստեղի տպավորությունները արտացոլում են անցյալ դարի տասական թվականների վերջերի Երևանի և Հայաստանի կյանքը: Որոշ էջեր իսկապես ողբերգական հնչեղություն ունեն: Դրանք այն տարիներն էին, երբ հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը վտանգի տակ էր: Սով, համաճարակ, չորս կողմը` թշնամիներ, թուրքական հարձակումը` ահա այն տարիների առօրյան:Մահարին քաղաքականության մասին չի խոսում, մարտեր չի նկարագրում: Երիտասարդ մարդկանց ճակատագրերն է ներկայացնում, և այդ ճակատագրերում արտացոլվում է ժամանակի ողջ ողբերգական մթնոլորտը: Գուրգենը որբանոցում մտերմացել է երիտասարդ դաստիարակչուհիներից մեկի հետ: Եվ մի օր նամակ է ստանում այդ աղջկանից, որը նա գրել էր ինքնասպանությունից առաջ: Աղջիկը հանդիպել է իր դպրոցական ընկերոջը, որը ռազմաճակատ պետք է գնար: Երիտասարդը վերջին գիշերը անցկացրել է աղջկա հետ` նրա կամքին հակառակ: Նա վախենում էր զոհվելուց և ուզում էր դրանից առաջ գոնե մի քիչ, գոնե այդպես վայելել կյանքը: Այդ երիտասարդը հուսալքված է, կոտրված: <<…Մենք տրորվեցինք, իսկ ինչով մեղավոր ենք մենք, ինչով…>>,- ասում է նա իր և իր ընկերների մասին: Աղջիկը դրանից հետո ինքնասպանություն է գործում: Ինքնասպանություն է գործում և երիտասարդը: Ռոմանտիկական երազներ, սպասումներ և` այդպիսի հիասթափություն. շուրջը մահ, պատերազմ, անորոշություն և վախ…Հարուստ է եռագրության երրորդ վիպակը` <<Երիտասարդության սեմին>>: Գուրգենը հարազատների հետ է, Թիֆլիսում: Փախստական վանեցիների մի մասը ապրում է այստեղ: Գուրգենը հանդիպում է Վանի հայտնի հասարակական գործիչներից շատերին, շփվում է գրական միջավայրի հետ, տպագրվում: Վիպակի էջերում երևում են մեր հայտնի գրողները` Շիրվանզադեն, Ավետիս Ահարոնյանը, զորավար Անդրանիկը…Այստեղ էլ են երևում հայկական աղետի տխուր հետևանքները: Գուրգենի ազգականներից մեկը կնոջ հետ հանգրվանել է Հյուսիսային Կովկասում: Հայկական ընտանիք է ` նահապետական պատկերացումներով: Բայց ինչպես ամբողջ ժողովրդի, այնպես էլ այդ ընտանիքի գլխին եկած փորձությունները շատ բան են փոխում, հիմնիվեր շուռ տալիս: Ազգականի կինը հեռանում է ամուսնուց` անհոգ ապրելու համար: Հին պատկերացումները այլևս չեն գործում, մարդկային կապվածությունները կորցնում են ուժը: Ամեն մեկը մտածում է իր սեփական կյանքի, այս կյանքից մի քիչ հաճույք ու բարեկեցություն փախցնելու մասին, կարևոր չէ թե ինչ գնով: Գաղթի ճանապարհներին քեռին այդ նույն բնազդի թելադրությամբ է լքում իր հարազատներին…Մահարու <<Ծաղկած փշալարեր>> վեպում ներկայացվում է ճամբարային կյանքը: Երեսնական թվականներին Խորհրդային Միությունում միլիոնավոր անմեղ մարդիկ աքսորվեցին դեպի հյուսիս, դեպի սիբիրյան տայգաները: Այդ ձևով Ստալինը և իր զինակիցները, որոնց մեջ չարագուշակ դեր էր կատարում հատկապես Լավրենտի Բերիան` ԽՍՀՄ ներքին գործերի ժողկոմը (կամ այսօրվա բառով` նախարարը), ամրապնդում էին իրենց իշխանությունը: Աքսորվածների մեջ էին բանվորներ, գյուղացիներ, պետական և կուսակցական աշխատողներ, գրողներ, արվեստագետներ, գիտնականներ: Սիբիրում նրանց պահում էին հատուկ ճամբարներում, որոնք շրջապատված էին փշալարերով և պահպանվում էին զինվորականների կողմից: Այդ ճամբարների համակարգը կոչվում էր Գուլագ` Главное управление лагерей (ճամբարների գլխավոր վարչություն): Ստալինի մահվանից հետո շատ գրքեր գրվեցին ճամբարային կյանքի մասին` և Ռուսաստանում, և խորհրդային մյուս հանրապետություններում: Հայաստանում ևս գրվեցին այդպիսի գրքեր,որոնց մեջ հատկապես հայտնի դարձան Մկրտիչ Արմենի պատմվածքները` <<Պատվիրեցին հանձնել ձեզ>> ընդհանուր վերնագրով: Մահարին էլ պատմվածքներ գրեց սիբիրյան կյանքի մասին: Բայց հայ գրականության մեջ ճամբարային կյանքի պատկերը ամենից ամբողջական ներկայացվեց <<Ծաղկած փշալարեր>> վեպում:<<Ծաղկած փշալարերը>> ևս ինքնակենսագրական երկ է, ինչպես նախորդ երեք վիպակները: Առհասարակ, Մահարու համար իր արձակի գլխավոր ատաղձը սեփական տպավորություններն են, այսինքն` նրա արձակը գերազանցապես ինքնակենսագրական է: Մահարին այս վեպում էլ, ինչպես եռագրության մեջ, պատմում է առաջին դեմքով, հերոսների անունները չփոխելով:Վեպը պատմություն է մարդկային ահավոր տառապանքների մասին: Երևանի բանտում հավաքված են բազմաթիվ նշանավոր մարդիկ, որոնց տանում, ծեծում և մեղայական են պահանջում: Այդ ամենի մեջ արդեն մարդու երևակայության մեջ չտեղավորվող բան կա. ինչու են այդ վաստակավոր մարդկանց, որոնք ազնվորեն ծառայել են իրենց ժողովրդին, այդպես խոշտանգում: Շատերը անվանի հեղափոխականներ և կուսակցական գործիչներ են: Ինչու են նրանց հետապնդում նույն հեղափոխության անունից: Բայց իսկական Գողգոթան դեռ առջևում է: Դատապարտյալներին ուղարկում են հյուսիս: Տանում են հատուկ գնացքներով, որոնք ունեն վանդակապատ լուսամուտներ և դռներ, վագոններում նեղվածք է, շոգ: Սոված դատապարտյալներին տալիս ենա ղի ձուկ և զրկում են ջուր խմելու հնարավորությունից: Ինչ հիվանդ երևակայություն պետք է ունենային այդ մարդիկ, որոնք այսպիսի պատիժ էին հնարել անմեղ մարդկանց համար: Սիբիրում նրանց տեղավորում են ճամբարներում: Մարդիկ, որոնք մինչ այդ զբաղվել էին առօրյա, սովորական աշխատանքով` գյուղում կամ գործարանում, գրքեր էին գրել, արվեստի գործեր ստեղծել, դասախոսություններ կարդացել, ամառվա տապին և սիբիրյան ձմեռային սառնամանիքներին ամբողջ օրը պետք է ծառ կտրեին: Շատերը մահանում էին և հավերժ մնում սիբիրյան տայգայում: Հսկիչները ամեն կերպ ստորացնում էին նրանց` դժոխքի վերածելով նրանց առանց այն էլ դժվար կյանքը: Այսպիսի պայմաններում թույլ մարդիկ կոտրվում էին բարոյապես: Բայց Մահարու հերոսներն անմարդկային պայմաններում պահպանում են իրենց մարդկայնությունը: Մահարու վեպը ըստ էության ոչ այնքան ճամբարային կյանքի անհեթեթ դաժանության մասին է, որքան այն մասին, թե ինչպես այդպիսի պայմաններում մարդը մարդ է մնում: Մահարին հանդիպում է ուժեղ մարդկանց, որոնք կարողանում էին, հնար էին գտնում օգնել ուրիշներին: Այդպիսի մարդ է Աշոտ դային` մեկը մեր բազմաթիվ հայրենակիցներից, որոնք ընկել են սիբիրյան ճամբարները: Նա կարողանում է համոզել պետերին, որ կարելի է ճամբարում բրուտագործական արհեստանոց ստեղծել, զանազան կավե առարկաներ պատրաստել և վաճառել: Ինքը դառնում է արհեստանոցի ղեկավար, շատերին վերցնում իբրև բանվոր և փրկում անտառահատման տաժանելի աշխատանքից:Մահարին այդ բանվորների թվում էր: Արհեստանոցի բանվորների մեջ էր ազգությամբ գերմաուհի մի կին` Լյուդմիլա Շարթը, տազանդավոր քանդակագործուհի, որը կրթություն էր ստացել Բեռլիոնւմ: Ինչ պետք է աներ այդ կինը տայգայում: Բայց ոչ միայն Աշոտ դային էր հոգում նրա մասին: Ադրբեջանցի կառապան Մամոն ևս աշխատում էր նույն արհեստանոցում: Նա սիրահարվում է քանդակագործուհուն, ձեռքն ընկած մթերքի մնացորդները բաժին հանում նրան: Մի կողմից, այս սիրավեպի մեջ մենք տեսնում ենք ճամբարային իրականության ողջ ողբերգական անհեթեթությունը: Եվրոպական կրթության ու համբավի տեր քանդակագործուհին ինչ գործ ուներ թեև բարի, բայց արվեստից անսահմանորեն հեռու անուսում կառապանի հետ: Բայց, մյուս կողմից, մարդն, ուրեմն, այսպիսի պայմաններում էլ չի կորցնում իր դեմքը, պահպանում է քնքուշ զգացմունքների, սիրած կնոջ համար իրեն զրկելու ընդունակությունը:Ահա թե ինչու է Մահարին իր վեպն անվանել <<Ծաղկած փշալարեր>>: Մարդկային հոգիները իրենց ջերմությամբ կարող են անգամ փշալարերը կենդանացնել…Մահարու այս վեպը առաջին անգամ տպագրվեց Բեյրութում: Խորհրդային Հայաստանում վախեցան այն հրատարակել. միայն տարիներ անց` ԽՍՀՄ-ի փլուզումից ոչ շատ առաջ, տպագրվեց Երևանում: Շատ ավելի դրամատիկական ճակատագիր էր վիճակված Մահարու վերջին` <<Այրվող այգեստաններ>> վեպին: Վեպի տպագրությունից հետո նրա շուրջը բուռն վեճեր ծավալվեցին: Շատերը Մահարուն մեղադրում էին Վանի կյանքը, մարդկանց ազգային կուսակցությունների գործունեությունը ճիշտ չներկայացնելու համար: Բայց դա արդար չէր այս տաղանդավոր վեպի հանդեպ: Վեպը, որ տպագրվեց Մահարու կյանքի վերջին տարիներին, նրա գեղարվեստական որոնումների յուրատեսակ հանրագումարն էր: Այստեղ ևս Մահարու անձնական տպավորությունները էական դեր են կատարում: Բայց այն, ինչ նկարագրվում է, դուրս է գալիս հուշերի շրջանակից: Մահարին ներկայացնում է իր հայրենի քաղաքի` Վանի կյանքի վերջին տարիները: Պատկերված են քաղաքային կենցաղը, առօրյան, մարդիկ, քաղաքին արտաքին տեսքը: Մահարին լայնորեն ներկայացնում է նաև հայկական քաղաքական ուժերի գործունեությունը Վանում: Գրողը վկայում է, որ այս գործը գրելու ազդակներից նրա մեծ բարեկամների` Չարենցի և Բակունցի գրքերն էին` նվիրված իրենց հայրենի քաղաքներին: Չարենցը քսանականների սկզբին գրեց <<Երկիր Նաիրին>>, որի մեջ պատկերեց իր ծննդավայրի` Կարսի անկումը, իսկ Բակունցը գրեց <<Կյորեսը>>` իր հայրենի քաղաքի պատմությունը: