суббота, 1 февраля 2014 г.

Էկոհամակարգերի հիմնախնդիրները

1.Ձեր կարծիքով որո՞նք են էկոհամակարգերի կարևորագույն հատկանիշները: Ինչու՞:

Էկոհամակարգը հանդիսանում է բաց համակարգ և բնութագրվում է էներգիայի մուտքային և ելքային հոսքերով։ Գործնականում ցանկացած էկոհամակարգի գոյության հիմքը արևի լույսի էներգիայի հոսքն է, որը թերմոմիջուկային ռեակցիայի հետևանք է՝ ուղղակի (ֆոտոսինթեզ) կամ անուղղակի (օրգանական նյութերի քայքայում) տեսքով, բացառությամբ ստորջրյա էկոհամակարգերի։Էկոհամակարգում կարելի է առանձնացնել երկու բաղադրիչներ՝ բիոտիկ և աբիոտիկ։ Բիոտիկը բաժանվում է ավտոտրոֆ (օրգանիզմների, որոնք սկզբնական էներգիա են ստանում ֆոտո- և քիմոսինթեզից կամ պրոդուցենտ են), և հետերոտրոֆ (օրգանիզմներ, որոնք էներգիա են ստանում օրգանական նյութի թթվեցման գործընթացներից կոնսումենտ են և ռեդուցենտ), բաղադրիչներ, որոնք ձևավորում են էկոհամակարգի տրոֆիկական կառուցվածքը։


2.Ինչպիսի՞ էկոհամակրգեր են Ձեզ շրջապատում, ինչ առանձնահատկություն ունեն դրանք:

Ինձ շրջապատող էկոհամակրգերից է օրինակ.Սևանա լիճը:Սևանա լիճ (նաև՝ Գեղամա ծով), լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճը: ՈՒնի քաղցրահամ ջուր:Գտնվում է ծովի մակերևույթից 1916 մ բարձրության վրա, մակերեսը 1240 կմ2 է, խորությունը հասնում է 83մ-ի։Լճի մեջ լցվում է 28 գետ ու գետակ,որոնց տարեկան գումարային հոսքը շուրջ 0.8 խոր. կմ է, իսկ լճից սկիզբ առնող միակ գետի՝ Հրազդանի միջոցով իրականացվող ջրերի տարեկան արտահոսքը 0.7խոր. կմ։ Լճում էնդեմիկ տեսակներց է իշխան ձուկն իր չորս տեսակներով՝ գեղարքունի, ամառային բախտակ, ձմեռային բախտակ, բոջակ։ Լճի մակարդակի արհեստական իջեցման հետևանքով իշխանի համար կենսաբանական պայմանները խիստ վատացել են։ Այն այժմ ոչնչացման եզրին է և գրանցված է Կարմիր գրքում։

3.Ինչպե՞ս է ազդում մարդը Ձեզ շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեության վրա:

Հենց մարդու ազդեցությունն էլ էկոհամակարգերի վրա 2 ուղղով է ընթանում՝ լավ ու վատ։ Լավ կողմերից նշեմ ձկների բազմացումը, որը հենց մարդու շնորհիվ է կատարվում, իսկ բացասականն էլ հենց մարդու կողմից դրանց չափից շատ որսը։

Комментариев нет:

Отправить комментарий