среда, 9 апреля 2014 г.

Արվեստ (Ռենե Ֆրանսուա Մագրիտ)

 Թովմասյան Լյովա Արվեստ
Ռենե Ֆրանսուա Մագրիտ,1898-  1967 բելգիացի սյուռեալիստ  նկարիչ է ։ Ռենե Մագրիտը ավարտել է Բրյուսելի Գեղարվեստի ակադեմիան։ Նրա առաջին անձնական ցուցահանդեսը կայացել է Բրյուսելում 1927 թվականին։ Մագրիտը նկարում էր առանձնահատուկ մի ոճով, որը մոտ է սյուրռեալիզմին, և հենց այդ ոճն էլ անփոփոխ հետևեց մինչև իր երկար աշխատանքային կյանքի ավարտը։ Որպես բծախնդիր, տաղանդավոր վարպետ նա սիրվել է իր աշխատանքներով, որոնք լի էին սովորական երևույթներին արտասովոր մոտեցմամբ, կամ պարունակում էին անսովոր կոնտեքստներ, որոնք տալիս էին նոր իմաստներ ծանոթ գաղափարներին։ Այս նկարչական մոտեցմանը հաճախ կոչում էին «կախարդական իրատեսություն», որում Մագրիտը առաջնորդ ներկայացուցիչ էր։

Ֆանտաստիկ էլեմենտներին կից, նա ցուցադրում էր բացառիկ սրամտություն, կերտելով իր հայտնի նկարները, ինչպես օրինակ «Մադամ Ռեկամյե դե Դավիդ» նկարը (1949 թ, սեփական հավաքածու)։ «Մարդու զավակ» նկարը ( 1964թ) Մագրիտի փոխկապակցված նկարներից է, որը նա կրկնում է իր մի շարք այլ նկարներում տարբեր կերպ։ Խնձորը, պատը և գլխարկով տղամարդը երևույթներ են, որոնք իմաստավոր ոչ մի կապ չունեն իրար հետ, Մագրիտի այս աշխատանքը ոչ թե  է, այլ ավելի մոտ երազների անբացատրելի որակին։ Այն ցուցադրվում է Նյու Յորքի Նորագույն արվեստի թանգարանում, Մետրոպոլիտան թանգարանում։

Комментариев нет:

Отправить комментарий