Ինչպես ապրել
ներդաշնակ
Համադրել սեփական ցանկություններն
ու հնարավորությունները մի բան է, իսկ ահա միավորել դրանք, ոչ բոլորին է հաջողվում:
Առաջինը, գրավոր ֆիքսեք, թե ինչ կցանկանայիք ստանալ: Հնարավոր է, որ դա լինի որևէ նյութական
հարստություն, կամ միգուցե Դուք ցանկանում եք լավ հարաբերություններ հաստատել որևէ
մեկի հետ, ապրել ներդաշնակ ինքներդ Ձեզ հետ, կայանալ, լինել հաջողակ ու անկախ: Երկրորդ,
ժամանակ սահմանեք Ձեր բաղձալի նպատակին հասնելու համար, գոնե մոտավորապես: Գրառեք
ամենավառ պահերը, երբ Ձեզ հաջովել է հասնել անգերազանցելի արդյունքի: Հիշեք գործողություններին
և իրադարձություններին հաջորդող զգացմունքները: Այժմ յուրաքանչյուր նպատակի համար քայլ
առ քայլ գծեք ճշգրիտ պլան: Օրինակ, ինչ է պետք անել նպատակին հասնելու համար, ինչպիսի՞
արգելքներ են հարկավոր հաղթահարել և վերացնել: Հիշեք, որ Ձեր առջև դրված նպատակները
ընդամենը Ձեր անձի կայացման սկիզբն են հանդիսանում և այդպիսին դառնալու համար պետք
է դեռ շատ բաներ սովորել: